Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եվրոպան որոշում է` շարունակե՞լ, թե՞ ոչ պատերազմը

Եվրոպան որոշում է` շարունակե՞լ, թե՞ ոչ պատերազմը
27.05.2013 | 14:57

Եվրամիության արտաքին գործերի նախարարները մայիսի 27-ին Բրյուսելում քննարկում են Սիրիայի հակամարտությունը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ցանկանում է հասնել պատժամիջոցների թուլացմանը, որպեսզի սիրիացի ապստամբները կարողանան Եվրոպայից զենք ստանալ: Սիրիա զենք ուղարկելու ԵՄ արգելքը լրանում է հունիսի 1-ին և ԵՄ երկրները պետք է որոշեն` շարունակել պատժամիջոցների ռեժիմը, թե՞ հանել կամ թուլացնել: Լոնդոնի դիրքորոշումը պաշտպանում է ԱՄՆ-ը, ԵՄ շատ երկրներ դեմ են սիրիացի ապստամբների զինմանը: Դեմ են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որ ԵՄ անդամներ չեն:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ